«Այդ երեխաներին օդի՞ց են գտել։ Տղամարդկանց քաշքշելը հեշտ է, ո՞ւր եք, մտեք անտառներ, մաքրեք տարածքը, մեր երեխեքին մեր տուն բերեք՝ ինձ ոչիչն պետք չէ»,- այս մասին Բաղրամյան պողոտայում ոստիկանների հետ զրույցի ժամանակ ասաց անհետ կորած զինծառայողի մայրը՝ նշելով, որ իրեն ոչինչ պետք չէ, անգամ ինքը կարող է գումար տալ պետությանը, միայն իր զավակին գտնեն։
«Ինչ ունեմ, ծախեմ տամ իրենց, ես իմ երեխուն եմ ուզում, որ կանգնեցնեմ Փաշինյանի տղայի կողքը՝ չի երևա իրա տղան։ Թող իրա երեխեքին տա՝ փուլ առ փուլ հետ բերի։ Ինձ ասում է փուլ առ փուլ աշխատում ենք, թող տա իր ընտանիքին, իր գեներալներին ու հետ բերի իմ տղային»։
Մայրերը ոստիկաններին նախատեցին, հարցնելով՝ ո՞ւր էին այն ժամանակ, երբ իրենք ամիսներով երեխա էին աղերսում։ Նշեց, որ իրենց հետաքրքրում է միայն այն մարդը, ով երեխաներին հետ կբերի։
«Պատրաստ եմ տարիներով ծնկի իջնել, որ իմ երեխեն տուն մտնի։ Իմ կյանքը ու լիքը մամաների կյանքը սկսվում է էդ պահից։ Ասե՞ղ էր որ կորավ։ Մի պատկերացրեք, որ ձեր երեխան է անհետ կորած։ Ճանապարհ փակելը ամենամեղմն է, իմ մատներով աչքերը հանելու եմ, իմ հետ միասին թող Աստծուն խնդրի, որ իմ երեխեն տուն գա»։
Ծնողները նշեցին, որ բոլոր գերատեսչություններում եղել են, բայց հիմա էլ՝ ամիսներ անց, երեխաների մասին տեղեկություն չունեն։














