Տոնածառ չեմ ուզում, հայրիկիս մարմինն եմ ուզում. 10-ամյա Արամի նամակը Ձմեռ պապիկին

334
Ամանորին ընդառաջ բոլոր փոքրիկները Ձմեռ Պապիկին նամակ են գրում ու խնդրում նվերներ, բայց ցավոք, Հայաստանում և Արցախում շատ երեխաների խնդրանքը տարբերվում է մեզ քաջածանոթ նվերների ցանկություններից։ 44-օրյա պատերազմը և դրան հաջորդած այս տարվա սեպտեմբերյան երկօրյա հարձակումները շատ երեխաների խլեցին ոչ միայն իրենց հայրերից, այլ անգամ իրենց հոր գերեզմանն այցելելու հնարավորությունից։ 10 տարեկան Արամն իր նամակով Ձմեռ պապիկից խնդրում է ոչ այլ ինչ, քան իր հոր անթաղ մարմինը։
_________
Բարև ձմեռ պապ ջան։
Ես ինձ համար նվերներ չեմ խնդրում, փոխարենը ավելի կարևոր ու թանկ բան եմ խնդրում։
Իմ հայրիկը զոհվել է սեպտեմբերի 14-ին`Ջերմուկում։
Բայց իմ հայրիկին դեռ չենք հուղարկավորել։
Ես լսել եմ մայրիկիս ու տատիկիս խոսակցությունը, և գիտեմ, որ մեզ թույլ չի տալիս թշնամին, որ հայրիկիս վերցնենք, հայրիկս դեռ թշնամու մոտ է։
Շատ եմ խնդրում, թե կարող ես, էնպես արա, որ հայրիկիս տան, նրան տանենք պանթեոն, որ ես էլ նրան ծաղիկներ տանեմ։
Ինձ տոնածառ պետք չի, ՉԵՄ ուզում, միայն այդ մի խնդրանք ունեմ։
Արամ, 10 տարեկան։