Տները, ենթակառուցվածքները և աղոթատեղիները ավերվում են Լեռնային Ղարաբաղում․ սա ողբերգություն է․ Հռոմի պապ

18
Հռոմի Պապ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը  Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները ողբերգություն է անվանել:
Այդ մասին նա հայտարարել է Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա պատարագի ժամանակ, գրում  է «ՏԱՍՍ» գործակալությունը:

«Բոլոր սրբերի տոնի այս օրը (կաթոլիկների կողմից նշվում է նոյեմբերի 1-ին), եկեք չմոռանանք, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում, որտեղ զինված բախում է տեղի ունենում և ընդհատվում կարճ զինադադարներով: Տները, ենթակառուցվածքները և աղոթատեղիները ավերվում են: Ռազմական գործողություններն ավելի ու ավելի են ազդում խաղաղ բնակչության վրա: Սա ողբերգություն է», – ասել է Հռոմի պապը։

Նա հակառակորդ կողմերին կոչ է արել հրաժարվել ռազմական մեթոդներից, որոնց պատճառով թափվում է անմեղ մարդկանց արյունը: «Չպետք է մտածել, որ վեճը կարող է լուծվել բռնության կիրառմամբ, այլ միայն միջազգային հանրության օժանդակությամբ բանակցությունների միջոցով: Ես համերաշխություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր տառապում են և դիմում եմ բոլոր սրբերին՝ վերադարձեք խաղաղությունը տարածաշրջանին», – եզրափակել է Ֆրանցիսկոս պապը։