Երևանում պղծել են Գարեգին Նժդեհի արձանը։
Սոցիալական ցանցերում տարածվում են լուսանկարներ, որից երևում է, որ վանդալները պղծել են Գարեգին Նժդեհի արձանը։ Արձանի ստորին հատվածում պարսկերենով գրված է՝ «Մահ Խամենեին»։
Սա կարող է լինել իրանաբնակ ադրբեջանցիների ձեռքի գործը։
Նշենք, որ Խամենեին Իրանի գերագույն հոգևոր առաջնորդն է։