Թշնամին Արցախի հարավ-արեւելյան ճակատի ուղղությամբ կիրառում է թուրքական F-16 կործանիչներ

18
Ֆ-16

Արցախի հարավ-արեւելյան ճակատի ուղղությամբ Ադրբեջանը կիրառում է ռազմական ավիացիա ու զրահատեխնիկա՝ տանկեր։ Այս մասին հաղորդում է @wargonzo տելեգրամ-ալիքը՝ հղում կատարելով իր աղբյուրների վրա։

Կիրառվում են, մասնավորապես թուրքական F-16 կործանիչներ, ինչպես նաեւ T-90 տանկեր։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Д-20 միջոցով զանգվածային հրետակոծման է ենթարկվում նաեւ Մարտունի քաղաքը։ Այս պահին արդեն իսկ արձանագրվել է 40 պայթյուն։

«Սա ադրբեջանական հրադադարն է»,- գրում է հեղինակը։