Տեր-Պետրոսյանի նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը ակտիվ մասնակցում է Թուրքիայի հետ բանակցություններին

95
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը ակտիվ մասնակցում է Երևանի և Անկարայի միջև ընթացող բանակցային գործընթացին։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ պարբերականի` Լիպարիտյանը սերտ հարաբերությունների մեջ է Նիկոլ Փաշինյանի հետ և ուղիղ խորհուրդներ է տալիս նրան։
«ԱԳՆ մեր աղբյուրների փոխանցմամբ` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնաց Ռուբինյանի գլխավոր խորհրդատուն Իրանում Հայաստանի դեսպան Արսեն Ավագյանն է, որն անցած տարվա հոկտեմբերին է դեսպան նշանակվել, իսկ մինչ այս` երկար տարիներ ղեկավարել է հիշյալ՝ ԱԳՆ սահմանակից երկրների վարչությունը: Նա մասնագիտությամբ թուրքագետ է։ Նրանից բացի, նույն վարչությունից այլ թուրքագետներ էլ են ներգրավված խմբում»,– գրում է թերթը։