Տավուշի սահմանամերձ Մովսես գյուղում նախօրեին կրակոցի ձայներ են լսվել

56

Տավուշի սահմանամերձ Մովսես գյուղում նախօրեին կրակոցի ձայներ են լսվել: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է վարչական ղեկավար Արտակ Պապյանը՝ նշելով, որ կրակոցներ են լսվել կեսգիշերից հետո։

«Այս գիշեր ոչինչ չի եղել՝ անցած ու նախանցած գիշերն եղել է, բայց այս գիշեր կրակոց չի եղել։ Առաջին օրը 2։30-ից հետո էր, մի քիչ երկար տևեց անկանոն կրակոցները, բայց միջդիրքային հատվածում։ Երեկ գիշերը երևի մի տասը րոպե է տևել, այսօր խաղաղ է»։

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղում բնակիչներն անհանգստացած չեն եղել։

«Խուճապ չի եղել։ Սովորական, երկու գիշերն է եղել, շատեը գուցե չեն լսել, սովորական մեր առօրյայով ենք, սպասողական վիճակ»։