Տարոսը ձեզ, տեսե՛ք, հույսներդ չկորցնեք, իմ որդին եկավ, ձերն էլ կգա. 23-ամյա երիտասարդը վերադարձավ գերությունից

25

Ադրբեջանական գերությունից հայրենիք վերադարձած 5 գերիների թվում 23-ամյա երիտասարդն է։ Մայրը որդու վերադարձի մասին իմացել է միայն րոպեներ առաջ․ իր որդու անունը լսեց հեռուստացույցի առջև նստած, երբ ընթերցում էին հայրենիք վերադարձած տղաների անունները։ Պարզ ու հստակ լսելով որդու անունը՝ էլի ականջներին չէր հավատում։

«Ճի՞շտ եմ լսել»,- արագացած սրտխփոցներով, հուզմունքից չորացած շուրթերով ընտանիքի անդամներին, անսպասելի լուրը լսելուց հետո իրենց տուն շտապած հարևաններին հարցնում է տիկին Մարինեն։

Ավետիսը լսելով՝ բոլոր հարազատները մեկը մյուսին հերթ չտալով՝ զանգում են կամ շտապում անձամբ գալ, գրկել աշխարհի չափ երջանկացած մորը։ Չեն դադարում նաև այն մարդկանց զանգերը, որոնց որդիները կամ ամուսիները դեռ շարունակում են գերության մեջ մնալ:

«Տարոսը ձեզ, տեսե՛ք, հույսներդ չկորցնեք, իմ որդին եկավ, ձերն էլ կգա»,-ի պատասխան՝ նշում է մայրը՝ տիկին Մարինեն:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում