Թալիշ-Մատաղիս ուղղություններում որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել

50

Ռազմագործողությունների ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքները երեկ՝ մարտի 26-ին, Թալիշ-Մատաղիս ուղղություններում արդյունք չեն տվել: Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն:

ԱԻ պետական ծառայության փրկարարներն այսօր որոնումները մեկ ջոկատով շարունակվում են հարավային՝ Ջրականի (Ջաբրայիլ) և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում: