Սյունիքի մարզի ոստիկանապետը, նրա տեղակալներից մեկը և Գորիսի ոստիկանապետն ազատվել են պաշտոններից

26

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով Սյունիքի մարզում մի շարք կադրային փոփոխություններ են արվել։ ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ պաշտոնից ազատվել են Սյունիքի մարզի ոստիկանապետը, նրա տեղակալներից մեկը, Գորիսի ոստիկանապետը, եղել են նաև նշանակումներ։

«ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով պաշտոնից ազատվել է Սյունիքի մարզի ոստիկանապետ Ալեքսանդր Հակոբյանը և ուղարկվել կադրերի ռեզերվ, կադրերի ռեզերվից արվել է նշանակում՝ Ալիկ Մամիկոնյանը նշանակվել է Սյունիքի ոստիկանապետ: Պաշտոնից ազատվել է նաև Սյունիքի մարզի ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ Դավիթ Հովհաննիսյանը, նրան փոխարինել է Կապանի բաժնի պետ Զորիկ Վարդանյանը»,- ասաց Էդգար Ջանոյանը՝ տեղեկացնելով, որ Կապանի բաժնի պետ է նշանակվել Արամ Դավթյանը:

Նրա փոխանցմամբ՝ պաշտոնից ազատվել և կադրերի ռեզերվ է ուղարկվել Գորիսի ոստիկանապետ Սերգո Մարկոսյանը, նրան փոխարինել է կադրերում գրանցված Ալեն Կարապետյանը։