Սյունիքում բողոքի ակցիայից հետո 9 հոգի բերման են ենթարկվել. Մանախը ձերբակալվել է

44

Արթուր Այվազյանը` «Մանախը», երեկ Սյունիքի մարզում կազմակերպած բողոքի ակցիայից հետո բերման է ենթարկվել Ոստիկանության Գորիսի բաժանմունք եւ ձերբակալվել: Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից:

«Երեկ ակցիայից հետո 9 հոգի բերման են ենթարկվել Ոստիկանության Գորիսի բաժանմունք, հարուցվել է քրեական գործ` խուլիգանության հոդվածով, մեկ անձ ձերբակալվել է»,- հայտնեցին ոստիկանությունից:

Նշենք, որ երեկ բողոքի ակցիան տեղի է ունեցել Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտ, փակվել էր դեպի Արցախ տանող ճանապարհները եւ ակցիայի նպատական էր,  որ իշխանություններւ զենք տրամադրեն կամավորներին` Սյունիքի սահմանները պաշտպանելու համար: