System of a Down-ը Արցախին աջակցելու համար նոր նախաձեռնությամբ է հանդես եկել

17
SOAD

System of a Down աշխարհահռչակ ռոք խմբի անդամներ Ջոն Դոլմայանը և Շավո Օդաջյանը պատերազմական վիճակում գտնվող Արցախին աջակցության համար պատրաստվում են հանդես գալ նոր նախաձեռնությամբ, որի ամբողջ հասույթը փոխանցվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Միջոցառման մասին իր ինստագրամյան էջում տեղեկացրել է ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը՝ նշելով, որ խմբի անդամներ Ջոն Դոլմայանը և Շավթ Օդաջյանը մասնակցելու են «Լռությունը ցեղասպանություն է» (Silence is genocide) շապիկների ստորագրման բարեգործական միջոցառմանը, որից հետո մոմավառությամբ հարգելու են հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների հիշատակը։

Թանկյանը տեղեկացրել է նաև, որ տեղում լինելու են իր կողմից նախապես ստորագրված շապիկներ: