Թշնամու հրթիռակոծությունից Ստեփանակերտում վնասվել է գազատարը

28

Թշնամական ուժերը նորից նշանառության տակ են առել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Այս մասին հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։

Հրթիռակոծության հետևանքով այրվել է ավտոմեքենա, ավերվել են հարակից տնտեսական նշանակության շինություններն ու խանութները: Վնասվել է նաև թաղամասը սնուցող գազատարը:

Մարդկային կորուստներ չկան: