Ստեփանակերտում հայտնաբերվել են 300մմ «Սմերչ» տեսակի հրթիռներ

0
Սմերչ

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերի կողմից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում շարունակվում է չպայթած ռումբերի և հրթիռների որոնման ու դրանց ոչնչացման աշխատանքները: Ինչպես տեղեկացրին  Արցախի ԱԻՊԾ-ից, ծառայության 911 ահազանգման կենտրոնը ստացել է հաղորդագրություն, որ 300մմ «Սմերչ» տեսակի հրթիռներ կան բնակելի տան բակերում և այգիներում:

«Հրթիռը Ստեփանակերտի վրա արձակվել է հոկտեմբերի 10-ին, հակամարտող կողմերի միջև կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունից հետո:

Այս օրերին Արցախում պատերազմական գործողություններն աշխարհին ներկայացնող հայկական և օտարերկրյա մեդիաներկայացուցիչները տեղում նկարահանել և լուսաբանել են գործընթացը»,- նշված է հաղորդագրության մեջ: