Ստեփանակերտի հրետակոծությունը. թշնամին շարունակում է արգելված զինատեսակներ կիրառել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

14

Արցախի ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել Ստեփանակերտի հրետակոծությունից։

Հակառակորդը շարունակում է արգելված զինատեսակներից
թիրախավորել խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը :

Արցախի ՊԲ-ն արդեն իսկ հասցնում է հզոր հարվածներ Ադրբեջանի խորը թիկունքում տեղակայված կարևորագույն ռազմական օբյեկտներին: Լարվածությունը հակամարտության գոտում ևս մեկ աստիճանով բարձրացնելու ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:

Նշենք, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ թշնամին քաղաքը թիրախավորել է՝ օգտագործելով Սմերչ և Պոլոնեզ կայաններ։