Ստեփանակերտի եւս մեկ դպրոցում ռուսական խաղաղապահ ստորաբաժանումների աջակցությամբ վերսկսվել է ուսումնական գործընթացը: Նախօրեին սակրավորներն ավարտել են ականազերծումը հանրակրթական հաստատության շրջանում, օգնություն ցուցաբերել վերանորոգման հարցում և աջակցել դպրոցին անհրաժեշտ գույքով և սարքավորումներով ապահովելու հարցում:
Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրերում նույնպես աշխատանքներ են տարվում քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ։ Այս պահին ռուս զինվորական ինժեներները ականազերծել են ավելի քան 34 հա տեղանք, շուրջ 12 կմ ճանապարհ, ստուգել են ավելի քան 110 տուն եւ սոցիալական օբյեկտներ, հայտնաբերել եւ վնասազերծել 1077 պայթուցիկ առարկա:














