Ստեփանակերտ անվճար ուղևորվող ավտոբուսները վաղը չեն մեկնի

41

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը և Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում են, որ Երևանի «Կիլիկիա» ավտոկայանից դեպի Ստեփանակերտ անվճար ուղևորվող ավտոբուսները վաղը` նոյեմբերի 30-ին, եղանակային վատ պայմանների պատճառով չեն մեկնի:

Հետագա օրերի ուղերթների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Նոյեմբերի 14-ից ի վեր իրենց մշտական բնակության վայր է վերադարձել 23 514 փախստական։