Սփյուռքահայերը չեն կարողանա այցելել Արցախ ինչպես նախկինում

66
Արցախ
Արշակ Մեսրոբյանը գրում է․
Այսօր ՀՀ-ում՝ Արցախի ներկայացուցչությունից իմացանք, որ այսուհետ Արցախի հանրապետության տարածք կարող են մուտք գործել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետության կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձինք եւ այն օտարերկրյա քաղաքացիները ովքեր բարեգործական կազմակերպության կողմից են գնում աշխատանքներ ծավալելու նպատակով։ Այլեւս գոյություն չունի «տուրիստական վիզա», որով սփյուռքահայությունը կարող էր մուտք գործել Արցախի Հանրապետության տարածք։
Նման որոշումներ միայն նպաստում են Արցախի մեկուսացմանը եւ հանդիսանում են լուրջ սպառնալիք Արցախի Հանրապետության ազգային անվտանգությանը։