Վլադիմիր Սպիվակովը համերգի հոնորարը փոխանցելու է Արցախի երեխաների օգնության հիմնադրամին

18

Հայտնի դիրիժոր և ջութակահար Վլադիմիր Սպիվակովն առաջիկա համերգի իր հոնորարը փոխանցելու է Արցախի երեխաների օգնության հիմնադրամին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նրա կինը՝ հեռուստահաղորդավար Սաթի Սպիվակովան։

Հանգանակությունն իրականացնում է Հայերի ասամբլեան։

«Բարեգործական մարաթոնի բոլոր միջոցները կուղղվեն Արցախի երեխաների հումանիտար օգնությանը՝ ապահովելով նրանց կարիքները, այդ թվում` սննդի, կացարանի, բժշկական և նյութատեխնիկական աջակցության»,- գրել է նա։

Սպիվակովան նաև հրապարակել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Սպիվակովի երևանյան համերգից մի հատված։