Այսօրվա ճեպազրույցի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, պատասխանելով հարցին՝ երեկ հայտնեցին Գյանջայի ռազմական օդանավակայանի հօդս ցնդելու մասին, այսօր ի՞նչ օբյեկտներ են հօդս ցնդել, նշեց. «Անկեղծ ասած, միշտ չէ, որ բոլոր հօդս ցնդված նշանակետերի ու թիրախների անունները նշում ենք, բայց էնպես էլ չի, որ դրանք չեն իրականացվում: Միշտ չէ, որ մարտական գործողությունների այս կամ այն մանրամասն տեղին է հայտնել, միշտ չէ, որ այդ որոշակի առանձին լուրերը, որ հայտնում ենք իրենք ստատիկ բնույթ ունեն, դրանք արագ փոփոխվում են, իրավիճակները շատ սուր դինամիկ զարգացման մեջ են, այնպես որ սպասեք լավ լուրերի, միևնույնն է հաղթելու ենք»:
Գլխավոր Հասարակություն Իրադարձային Իրավիճակները շատ սուր, դինամիկ զարգացման մեջ են, սպասեք լավ լուրերի














