Սպանված են գտել Բակո Սահակյանի անվտանգության պետին

2812

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով, հունվարի 21-ի լույս 22-ի գիշերը, Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում  մեքենայում մահացած են գտել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի անվտանգության պետ Արթուր Ապրեսյանին, ով հայտնի է «Վամպիր» մականվամբ։  Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նախնական վարկածով Արթուր Ապրեսյանը ինքնասպան է եղել։  Գործը քննչական կոմիտեում է։ Դեպքի մանրամասները ճշտվում են։

Լուսանկարում՝ ձախից Արթուր Ապրեսյանն է։