Սոթքի ուղղությամբ թշնամու կրակոցից զոհված ժամկետային զինծառայող Արտյոմ Պողոսյանը Արմավիրի մարզի Շենիկ գյուղից էր, նրա զորացրվելուն մնացել էր 40 օր: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Բաղրամյան խոշորացված համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Մհեր Հարթենյանը:
Նա ասաց, որ Արտյոմը իրենից փոքր մի եղբայր ունի, հայրը տրակտորիստ է, գյուղում է աշխատում, մայրը՝ տնային տնտեսուհի: