Սոթքում լուրջ կուտակումներ կան․ հանքավայրի աշխատակիցները տարհանվել են․ Գեղամասար խոշորոցված համայնքի ղեկավար

854
Սոթք

Քիչ առաջ ArmLur.am-ին տեղեկություններ հասան այն մասին, որ ՀՀ Գեղարքունիքի մարզում գտնվող Սոթքի հանքավայրում աշխատողներին տարհանում են: Նաեւ՝ լուրեր են շրջանառվում այն մասին, որ Սոթքում կրակոցներ են: Այս տեղեկությունները ճշտելու նպատակով կայքը կապ է հաստատել Գեղամասար խոշորոցված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի հետ, որը հաստատել է այդ տեղեկությունները՝ նշելով.

«Կրակոցներ են եղել մի թեթեւ, ինտենսիվ չի եղել, բայց լուրջ կուտակումներ կան ադրբեջանական ուժերի կողմից: Այո, աշխատողներին տարհանում են, որովհետեւ վտանգավոր է»: