Սիրիայում 4 հայ է զոհվել երկրաշարժի հետևանքով

105
Այսօր տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով Սիրիայում բազմաթիվ զոհերի թվում կան նաև հալեպահայեր, այս պահի դրությամբ կա 4 ազգությամբ հայ զոհ: Վիրավորներ ևս կան։
Զոհերի թվում են մայր և որդի՝ Միրնա եւ Ալպէր Թէնքէճեանները։
Նշենք, որ այս պահի դրությամբ Սիրիայում զոհերի թիվը հասել է 538-ի, վիրավորներինը՝ 1353-ի։ Միայն Լաթաքիայում կա 210 զոհ։