Սիդնեյում հայերը փակել են Հարբոր Բրիջ կամուրջը՝ ընդդեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի

17
Սիդնեյ

Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում նախօրեին հայ համայնքի մասնակցությամբ բողոքի ցույց է տեղի ունեցել՝ ընդդեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի, ինչին անհաղորդ է մնում Ավստրալիայի ղեկավարությունը, հաղորդում է 9News․com-ը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ հայկական դրոշներով ավտոմեքենաները կանգնեցրել են Հարբոր Բրիջ կամրջի երթևեկությունը․ ցույցի մասնակիցները քննադատել են թուրք-ադրբեջանական դաշինքի ագրեսիայի վերաբերյալ Ավստրալիայի լռությունը։