Շուշին 2022-ին կարող է դառնալ թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաքը

72
Շուշի

Թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաքը 2022 թվականին, ամենայն հավանականությամբ, կլինի Շուշին: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ տեսազանգի ընթացքում ասել է. «Մենք ամեն տարի հայտարարում ենք թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք: Առաջարկում ենք 2022 թվականին Շուշան (Շուշի) հռչակել մշակութային մայրաքաղաք և կազմակերպել բազմաթիվ մշակութային միջոցառումներ»:

Բաղդադ Ամրեևն ասել է, որ այս իրադարձությունները կարևորելու են Շուշիի մեծ մշակութային նշանակությունն ամբողջ թյուրքական և իսլամական աշխարհի համար: