Շուշին բառացիորեն ոչնչացնում են. ռուս լրագրողի բացառիկ տեսանյութը

15

ANNA News Military-ի ռազմական թղթակից Ալեքսանդր Խարչենկոն էքսկլյուզիվ տեսանյութ է պատրաստել Արցախից, որտեղ ներկայացնում է նոյեմբերի 4-ին Շուշիի համար մղվող մարտերը:

Տեսանյութում նշվում է, որ հարյուրավոր արկեր են ընկնում Շուշի քաղաքի վրա՝ ի հեճուկս երկու երկրների միջեւ Ժնեւում ձեռք բերված պայմանավորվածությունների, որ քաղաքացիական բնակչությանը չեն հարվածելու:

«Շուշին բառացիորեն ոչնչացնում են: Կրակի տակ են քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախի ՊԲ-ն զսպում է հակառակորդի հարձակումը քաղաքից հարավ ընկած հատվածում»,-ասում է թղթակիցը:

ՊԲ զինծառայողներից մեկի խոսքով, թշնամին իրենց դիրքերից 3-4 կմ հեռավորության վրա է. «Ամեն ինչ սկսվել է գիշերը ժամը 3-ից: Արկերի մեծ մասն ուղղված են քաղաքին: Սա մեր հողն է եւ մենք մինչեւ արյան վերջին կաթիլը կանգնելու ենք»: