Ադրբեջանցիները հերթական վնասն են հասցրել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն

546

Շուշիի Սուրրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին կրկին հայտնվել է Ադրբեջանի զորքերի հրետակոծության տակ։ Այս մասին հայտնում է Արցախի մշակույթի նախարար Արտակ Գրիգորյանը։

Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին հերթական անգամ հրետակոծվել է, հավանաբար, ադրբեջանական բանակի կողմից քաղաքը գրավելուց հետո: Առաջին սքրինշոթը արված է ադրբեջանական baku.ws կայքում դեկտեմբերի 11-ին հրապարակված տեսահոլովակից, որտեղ երևում է գմբեթի հրետակոծված հատվածը, իսկ երկրորդ և երրորդը՝ Արայիկ Հարությունյանի տեսաուղերձից հոկտեմբերի 31-ին՝ եկեղեցու գմբեթի նույն հատվածի դեռևս չվնասված պատկերով։