Շուշիի թանգարանի գորգերը կցուցադրվեն Երևանում․ ամենահին գորգը 350 տարեկան է

106

Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում փետրվարի 20-ից կներկայացվի Շուշիի գորգերի թանգարանի երևանյան ցուցադրությունը:

Բացումը ժամը 15։00-ին է։

Գորգերը թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանի անձնական հավաքածուից են, և Շուշիից հանվել են 2020թ․ նոյեմբերի 1-ին։ Ցուցադրված նմուշներից ամենահինը 350 տարեկան է։

Ցուցադրության համադրողն է Նարեկ Վան Աշուղաթոյանը: