Շուշիի շրջանի Եղցահողի սահմանին ադրբեջանցիները հետ են քաշվել, սահմանը կհսկեն ռուս խաղաղապահները. Եղցահողի գյուղապետ

72

Այսօր առավոտյան ժամը 10-ի մոտակայքում ադրբեջանական զորքը հետ է քաշվել Եղցահողի սահմանին իրենց զբաղեցրած հատվածից, այս պահին իրենց դիրքերը դատարկ են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց  Շուշիի շրջանի Եղցահողի գյուղապետ Արտակ Հակոբյանը:

«Ադրբեջանական զորքը մեր զինվորների հեռանալուց հետո  մոտ 1 կմ  առաջխաղացում էր ունեցել, ինժեներական աշխատանքներ էին սկսել, դիրքավորվել էին, այսօր  հետ են քաշվել իրենց զբաղեցրած դիրքերից, իրենք հիմա մնացել են նախկինում համայքնին պատկանող անասնաֆերմայի տարածքում»:

Հակոբյանը նշեց, որ ռուս խաղաղապահների հետ պայամանավորվել են, որպեսզի նրանց կողմից  իրականացվող հերթապահությունը լինի շուրջօրյա:
«Այս պահին իրականացվում է պարեկային հերթապահություն, սակայն  մեզ ասացին, որ շուտով հերթապահությունը կդարձնեն շուրջօրյա»,- ասաց Եղցահողի գյուղապետ Արտակ Հակոբյանը: