Շուշիի մոտ ոչնչացված դիվերսիոն խումբը հատուկ նշանակության ջոկատ էր. ՊԲ

15

Հոկտեմբերի 31-ին Շուշիի մոտ ոչնչացված դիվերսիոն խումբը հատուկ նշանակության ջոկատ էր։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Արցախի պաշտպանության բանակի ներկայացուցիչ, փոխգնդապետ Սուրեն Սարումյանը։

«Դա հատուկ նշանակության ջոկատ էր: Դիվերսիոն խումբը շարժվում էր թեթեւ զրահամեքենաներով և փորձում էր ներթափանցել Շուշի քաղաք», – ասել է Սարումյանը: