Շուշիի համար կյանքդ զոհած իմ Եղբա՛յր

10
Սեյրան Օհանյան

Հավերժ փա՛ռք քեզ, հայոց հնամենի բերդաքաղաք Շուշիի համար կյանքդ զոհած իմ Եղբա՛յր։ Խոնարհվում եմ Արցախյան հերոսամարտում իրենց կյանքը Հայրենիքին նվիրաբերած հայորդիների շիրիմների առաջ։ Գրկում ու համբուրում եմ հերոսներ ծնած մեր Մայրերին և Քույրերին։ Այս մասին գրել է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ով հիմա գտվում է Արցախում և մասնակցում է մարտական գործողություններին։

Օհանյանը հայտնել էր, որ իր մոտ գտնվող ընկերներից մեկը, ցավոք, վիրավորվել է, մեկը՝ զոհվել։