Շուշիի բանտում իրենց պատիժը կրող ադրբեջանցի մարդասպանները տեղափոխվել են Հայաստան

73

Շուշիի բանտում իրենց պատիժը կրող մարդասպաններ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը տեղափոխվել են Հայաստան: Այս մասին հայտնում է 168.am:

Տեղափոխման պատճառներից մեկը, ի թիվս անվտանգության հարցերի, վերջիններիս մոտ կորոնավիրուսի դրական թեստերի արդյունքներն են:

Ներկայումս, սակայն, դեռևս հայտնի չէ, թե ինչ բուժում է նրանց տրվում՝ հաշվի առնելով Հայաստանում կորոնավիրուսի առկա վիճակը: