Շուշի ձգտող ստորաբաժանումներից շատերը ջարդված են․ Արծրուն Հովհաննիսյան

28

Կարող եմ ասել, որ Շուշի ձգտող ստորաբաժանումներից շատերը ջարդված են, բայց ասել, որ հակառակորդը չի փորձելու նորից ուժ կուտակել, չի փորձելու նոր ելքեր փնտրել, թեկուզ շրջանցող, այդպես չէ։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Վերջին 10 օրերի ընթացքում առնվազն 2-3 փորձ եղել է կրելու Բերձոր-Շուշի ճանապարհը, որոնք տապալվել են մեր ստորաբաժանումների կողմից։ Բայց հակառակորդը փոքր չէ, թույլ չէ, մեծ ներուժ ունի»,- հավելեց նա։