Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի բաց է

134

ԱՀ ՆԳՆ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի բաց է:

«Արցախը Հայաստանին կապող ճանապարհի՝ «Բերձորի հումանիտար միջանցք»-ում, դեպքեր ու պատահարներ չեն արձանագրվել:

Ազատ ու անվտանգ երթևեկն ապահովվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից»,-նշվում է հայտարարությունում: