Շուռնուխում ներկա դրությամբ շարունակվում են լսվել պայթյունի ձայներ

81

Շուռնուխում ներկա դրությամբ շարունակվում են լսվել պայթյունի ձայները՝տարբեր ինտենսիվությամբ։ Գյուղի տարածքում ավերածություններ չեն եղել, բայց անվտանգության նկատառումներից ելնելով՝ գիշերը բնակչությանը տարհանել են ավելի ապահով վայր։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի ղեկավար Հակոբ Արշակյանը։

«Ամբողջ գիշեր չեն դադարել պայթյունի ձայները, բայց, բարեբախտաբար, գյուղի տարածքում արկեր չեն ընկել։ Ամեն դեպքում, բնակչությանը գիշերը տարհանել էինք, իսկ հիմա մարդիկ վերադարձել են իրենց տները»,-նշեց Արշակյանը։