Շուռնուխ գյուղի փողոցն անցնելը վաղվանից դառնում է խնդիր․ եթե հանկարծ անասուն էլ անցնի հետեւից գնալ չկա․ գյուղապետ

111

Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի փողոցն անցնելը վաղվանից դառնում է խնդիր։ Այս մասին այսօր՝ հունվարի 4-ին, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ հանդիպմանն ասաց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։

Արշակյանը նշեց, որ հարկավոր է պահել անվտանգության կանոնները. «Փողոցը վաղվանից անցնելը դառնում է պրոբլեմ, եթե հանկարծ անասուն էլ անցնի հետեւից գնալ չկա։ Թուրք գեներալն իր բերանով հստակ ասաց՝ մեր սահմանապահները գիտեն՝ ոնց անեն, որ երկրորդ անգամ անասուն չմտնի ադրբեջանական տարածք»։

Գորիսի քաղաքապետի խոսքով էլ՝ հունվարի 8-ից անասնապահության եւ արոտավայրերի հետ կապված խնդիր է առաջանալու, ինչը կփորձեն լուծել խելացի անասնագոմեր կառուցելու միջոցով։

Բնակիչներից մեկն էլ առաջարկեց, որ փշալարեր տեղադրեն, որպեսզի անասունները չհատեն սահմանագիծը։