Շուռնուխցի Աշխարհաբեկին ՔԿ-ում ծնկաչոք քարշ տալու դեպքի վերաբերյալ քրգործ է հարուցվել

78

Փաստաբան Գայանե Պապոյանը որպես վկա հրավիրվել էր ՀՔԾ հարցաքննության՝ Շուռնուխի վարչական ղեկավարի եղբորը՝ Արարատ Աղաբեկյանին (Աշխարհաբեկ), ՔԿ բերման ենթարկելու հանգամանքների վերաբերյալ իր կողմից կատարված տեսագրության հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում։

Փաստաբանը ֆեյսբուքյան էջում մասնարմասներ է ներկայացրել.

«Հարցաքննությունը երեկ էր, պարզվեց հետևյալը՝
քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ իրենց լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս եկող բռնությամբ զուգորդված առերևույթ գործողություններ կատարելու դեպքի առթիվ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պապոյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր՝ ինչպես են Շուռնուխի ղեկավարի եղբորը, ով այդ պահին շտապօգնության կարիք ուներ և բղավում էր՝ «թոքաբորբ եմ, մեռնում եմ», ծնկաչոք քարշ տալիս Քննչական կոմիտեում: