Շրջափակման մեջ գտնվող Արցախում շուրջպար են բռնել (Տեսանյութ)

36

Այսօր լրացավ 26-րդ օրը, ինչ Արցախը շրջափակված է և ամբողջապես կտրված Հայաստանից և ողջ աշխարհից, բայց արցախցին անկոտրում է և շարունակում է պայքարել։ Հենց դրա ապացույցն է, որ Արցախի Մարտունի քաղաքում երիտասարդները շուրջպար են բռնել Մոնթեի արձանի շուրջ՝ ցույց տալով, որ նույնիսկ շրջափակումը չի կարող իրենց կոտրել։