Շմոլ գազից թունավորում՝ Արցախում․ հոսպիտալացվածներից մեկը 2 տարեկան երեխա է

79
Երեխա

Փետրվարի 21-ին «Արևիկ» մանկական բուժմիավորումից և «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդումներ են ստացվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել մայրաքաղաքի բնակիչներ՝ 2019թ. ծնված Ա. Ա.-ն և 1999թ. ծնված Ա. Գ.-ն։

Ստուգմամբ պարզվել է, որ նշված անձինք շմոլ գազից թունավորվել են նույն օրը ժամը 01:30-ի սահմաններում, իրենց բնակարանի բաղնիքում լոգանք ընդունելու ժամանակ, խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: