Սերժ Սարգսյանի գույքը կմնա կալանքի տակ

27

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, քիչ առաջ մերժեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը։

Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ Սերժ Սարգսյանի պաշտպանները նախագահի գույքը կալանքից ազատելու մասին միջնորդություն էին ներկայացրել։ Խոսքը գնում է Սերժ Սարգսյանի 489 մլն 160 հազար դրամի սահմանաչափով շարժական, անշարժ գույքի և ֆինանսական միջոցների վրա։