ՍԴ-ն հրապարակել է 300.1-րդ հոդվածի հակասահմանադրական ճանաչելու մասին որոշումը

19
Սահմանադրական դատարան

Սահմանադրական դատարանը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների  հիման վրա` ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ որոշումը, որում ասված է․

«Այսպիսով, Սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող հոդվածը համահունչ չէ Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին: Ելնելով գործի քննության արդյունքներից և հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը և 4-րդ մասը, 170-րդ հոդվածը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64, 69 և 71-րդ հոդվածները՝ Սահմանադրական դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց.

1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածը ճանաչել Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»։

Որոշումն ամբողջությամբ՝ այստեղ։