Դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական շփման գծի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՊՆ-ն: Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։