Սամվել Կարապետյանը մեկ տարում 1,533 մլրդ դոլար է կորցրել

46
Սամվել Կարապետյան

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը մեկ տարում 1,533 միլիարդ դոլար է կորցրել եւ հայտնվել Forbes-ի վարկածով մեկ տարում աղքատացած ռուսաստանցի միլիարդատերերի 10-յակում: Ըստ պարբերականի՝ Կարապետյանի կարողությունը 2020 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ կազմում է 2,567 մլրդ դոլար:

Խմբում ներառված են էկոնոմիկայի տարբեր ոլորտներում մոտ 200 կառույցներ: Հոլդինգին են պատկանում «Ռիո» առեւտրի կենտրոնները, հոլդինգն ունի կինոթատրոնների ցանցեր եւ ռեստորաններ: Շատ օբյեկտներ, որոնք մտնում են «Տաշիր»-ի կազմում, փակվել են մի քանի ամիս առաջ լոքդաունի պատճառով, գրում է ամսագիրը:Forbes-ի վարկածով ամենահարուստ ռուսաստանցիների ընդհանուր առմամբ 10 ամենաանհաջող հերոսները մեկ տարում կորցրել են 17,598 մլրդ դոլար: Ամենից շատ կորցրել է Վագիթ Ալեկպերովը՝ 4,082 մլրդ դոլար: