Սամվել Ալեքսանյանը որոշել է սիթիներում թուրքական ապրանք չվաճառել

17
Սամվել Ալեքսանյան

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երեւան  սիթի» սուպերմարկետների ցանցը հանդես է եկել հայտարարությամբ․

«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը դադարեցնում է թուրքական ապրանքների վաճառքը:

Այս պահին վաճառվում են միայն մասնաճյուղերում առկա մնացորդները:
Մեր ողջ անձնակազմով պատրաստ ենք միշտ սատարելու մեր սահմանապահ քաջ զինվորին այս դժվարին և օրհասական պահերին։ Մեր օգնությունն ու զորակցությունն ենք փոխանցում մեր անվախ զինվորներին, մեր ուժը միասնության և հավաքական լինելու մեջ է,

Աստված պահապան Հայ ժողովրդին»։