Սալոնիկի հայ համայնքը քաղաքային իշխանություններից պահանջել է արգելել ադրբեջանական քարոզչությունը տարածող ավտոբուսների աշխատանքը

237

Հունաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացված է Սալոնիկ քաղաքում ադրբեջանական քարոզչական սադրանքի մասին և իրենից կախված ամեն միջոց գործադրում է, համայնքային կառույցների հետ միասին, որպեսզի այդ սադրանքը չեզոքացվի և ապագայում չկրկնվի, հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։

Հունաստանի Սալոնիկ քաղաքում հասարակական տրանսպորտում հայտնվել է ադրբեջանական գովազդ՝ «Շուշի-Ադրբեջան» գրառմամբ։

Նման սադրանքը չի վրիպել Հունաստանի հայ համայնքի ներկայացուցիչների ուշադրությունից և Սալոնիկի քաղաքային իշխանություններից պահանջել են արգելել այս ավտոբուսների աշխատանքը։