Սահմանային փոփոխություններից հետո Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքում քաոսային իրավիճակ է

31

Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքում քաոսային իրավիճակ է: Գյուղապետարանը կոչով դիմել է բնակիներին։

Խնձորեսկի գյուղապետարանը տեղեկացնում է, որ սահմանային փոփոխությունների և կորուստների պատճառով գյուղում ստեղծվել է քաոսային իրավիճակ. կրճատվել են հարյուրավոր հեկտար արոտավայրեր, որտեղ ժամանակին պահվում էին մանր ու խոշոր եղջերավոր անասունները, և սեզոնային արածեցում էր իրականացվու

«Ստեղծված բարդ իրավիճակում պետք է կարողանանք հարգել յուրաքանչյուրի եկամուտ ձեռք բերելու հնարավորությունը և միմյանց չվնասենք: Սույն թվականի մարտի 1-ից խստագույնս արգելվում է անասունների արածեցումը ուրիշի սեփականությունը հանդիսացող մշակված կամ չմշակված վարելահողերում, խոտհարքներում»,–նշված է գյուղապետարանի ֆեյսբուքյան էջում։

Բացի այդ, գյուղապետարանը խորհուրդ է տալիս ոչխարների խուզն այս տարի իրականացնել սովորականից ավելի ուշ՝ սար տեղափոխվելուց հետո՝ հնարավորություն տալով խոշոր եղջերավոր անասունների բավարար արածեցմանը: