Սահակ Օհանյանն ազատվել է ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնից

27

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Սահակ Օհանյանն ազատվել է Հայաստանի Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնից:

Այդ մասին նշվում է ՀՀ նախագահի հրամանագրում։