Սադախլոյում հայի վրա հարձակումը հայ-ադրբեջանական բախումների հետևանքն է. Վասաձե

16
Սադախլոյում հայի վրա հարձակումը հայ-ադրբեջանական բախումներ հետևանք է: Այս մասին հայտնել է վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն:

«Այն, ինչ տեղի ունեցավ Սադախլոjում միանգամայն կարող է հայ-ադրբեջանական բախումների ընդհանուր հետևանք լինել, որը վերջին օրերին ամբողջ աշխարհում տոտալ բնույթ է կրում: Էսկալացիայի պահից սկսած ես բազմիցս եմ նշել, որ բախումների տեղափոխումն այստեղ մեծ վտանգ է Վրաստանի համար: Մենք Մոսկվան և Բրյուսելը չենք, մեզ մոտ ապրում են հարյուրհազարավոր հայեր և ադրբեջանցիներ»,- գրել է նա:

Նրա խոսքով՝ իրավապահ մարմիններն ունեն բոլոր հնարավորությունները կանխել այս երևույթն հենց տեղում, ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ գործողություններով:

Վասաձեն համոզմունքն է հայտնել, որ ընտրությունների շեմին, իհարկե, վրացական իշխանությունները չեն ցանկանա հարաբերություններ փչացնել որևէ համայնքի հետ:

«Ամբողջ հույսը համայնքի լիդերների վրա է: Հենց նրանք պետք է մարեն ցանկացած կոնֆլիկտ և թույլ չտան, որ այն մեծ մասշտաբների հասնի: Հակառակ դեպքում, այս ամենը կարող է շատ տխուր հետևանքներ ունենալ»,- եզրափակել է նա: