Ադրբեջանցիները Սադախլո գյուղում հարձակվել են հայի վրա

26/07/2020 20:10

Ադրբեջանցիները Սադախլո գյուղում հարձակվել են հայի վրա
Ադրբեջանցիները հարձակվել են հայի վրա Վրաստանի Սադախլո գյուղում։ Այդ մասին Sputnik-Արմենիա-ի հետ զրույցում հաղորդել է Aliq Media տեղեկատվական գործակալության լրագրող Նորայր Գասպարյանը։

Նրա խոսքով՝ տուժածն իր ընկերն է, երիտասարդ տղամարդու եւ ադրբեջանցիների միջեւ տեղի է ունեցել բախում, սակայն տեղի ունեցածի շարժառիթը դեռեւս հայտնի չէ։

Ավելի վաղ Գասպարյանը հայտնել էր Facebook-ում, որ նրա ընկերոջը ծեծել են, այնուհետեւ փախուստի դիմել։ Դեպքը պատահել է Սադախլո գյուղի ոստիկանության բաժնի մոտ։

«Բախում է տեղի ունեցել, սակայն դեռեւս հայտնի չէ՝ արդյոք ազգային հողի վրա էր, թե ոչ»,-ասել է Գասպարյանը։

Նա նշել է, որ ընկերոջ հետ լուրջ ոչինչ տեղի չի ունեցել։ Ներկայում կոնֆլիկտը լուծված է:


 

Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `